Աշխարհում համակարգիչների խոշորագույն արտադրող ամերիկյան Dell ընկերությունը հայտարարել է գերբարակ, սակայն բավականին հզոր, Linux օպերացիոն համակարգով ուլտրաբուքերի թողարկման ծրագրերի մասին: Sputnik-ը հնարավոր կլինի Wi-Fi-ին միացնել և անջատել անմիջապես ստեղնաշարից: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն:
Sputnik-ը վաճառքի կհանվի այս տարվա վերջին՝ առանձին երկրներում, որոնք չեն հստակեցվում: Տեխնիկական հնարավորությունները կլինեն այնպիսին, ինչպիսին Windows-ուլտրաբուք Dell XPS 13-ինն է: Էկրանը կունենա 13,3 դյույմ անկյունագիծ՝ 1366×768 խտությամբ: Ուլտրաբուքը կունենա Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ հիշողություն:









































