Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայումս պլաններ չունի՝ կապված միջուկային ռեակտորներով նավերի ու սուզանավերի կառուցման հետ: Այս մասին իրանցի լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ֆերեյդուն Աբբասի Դավանին.
«Ներկայումս մենք այդպիսի պլաններ չունենք, եթե միայն կառավարությունը չվճռի, որ մենք նավերի համար այդպիսի շարժիչներ արտադրելու հնարավորություն ունենք: Եթե ընդունվի այդպիսի որոշում, այն համապատասխան ձևով կհամաձայնեցվի ԱԷՄԳ-ի հետ»:





































