Ինչպես այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանն այլևս չի պաշտպանի Իրանի դեմ հերթական պատժամիջոցների ընդունումը: Մեծ Բրիտանիայում այցով գտնվող ՌԴ արտգործնախարարն ասել է, որ այն պատժամիջոցները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցած տարվա հուլիսին թույլ չեն տվել որևէ կերպ ազդել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված անձանց վրա:
«Հետագա պատժամիջոցները կնշանակեն իրանական տնտեսության վիճակի վատթարացում և ժողովրդի համար սոցիալական խնդիրների առաջացում: Ես ազնվորեն ասում եմ` մենք դրանք չենք կարող պաշտպանել (նոր պատժամիջոցները.– 1in.am)»,- հայտարարել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառումը խափանում է 3+3 ֆորմատով բանակցությունների ընթացքը: