Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում տարեցտարի աճում է թմրամոլների թիվը: Թմրանյութերի դեմ ազգային քարոզչության գրասենյակի ղեկավար Մազահիր Էֆենդիևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանում գրանցված թմրամոլների թիվը տարեկան ավելանում է 1000-1500-ով:
Նա նկատել է, որ թմրամոլների շրջանում ներկայումս նկատվում է երիտասարդացման միտում, և որ ավելի հաճախ սկսել են թմրամոլ դառնալ 18-25 տարեկան երիտասարդները: Ընդ որում, Ադրբեջանում գերազանցապես գործածում են aploid, ինչը մարիխուանայի ու հաշիշի խառնուրդ է:
Էֆենդիևի խոսքերով՝ վերջին 6 ամսվա ընթացքում ադրբեջանցի իրավապահները առգրավել են 50 կիլոգրամ հերոին, իսկ վերջին 5 տարիներին՝ ավելի քան 5 տոննա թմրանյութ: Միայն նախորդ տարի առգրավվել է ավելի քան 1.5 տոննա թմրանյութ:









































