Friday, 05 06 2026
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան

Գարեգին Բ-ն ընդունել է Արգենտինայի և Կանադայի հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին

Հուլիսի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական դասարանի սաներին` ուղեկցությամբ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի, ինչպես նաև Կանադայի հայոց թեմի Տորոնտոյի ՀԲԸՄ սկաուտների խմբին և Սբ. Երրորդություն եկեղեցու «Ս. Սահակ – Ս. Մեսրոպ» շաբաթօրյա դպրոցի աշակերտներին` ուղեկցությամբ Տ. Գեղարդ քահանա Կարապետյանի:

Հանդիպման սկզբում հոգևոր հայրերը նախ Վեհափառ Հայրապետին ներկայացրել են ուխտավորներին, ապա տեղեկացրեցին, որ երիտասարդներն իբրև Հայրենիքի և Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակներ թեմակալ առաջնորդների օրհնությամբ ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց ուխտը վերանորոգելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու պատգամները ստանալու համար:

Այնուհետև երիտասարդ հայորդիներին իր օրհնությունը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով գեղեցիկ ավանդույթ դարձած այս ուխտագնացությունների կապակցությամբ` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երիտասարդները ոգեփոխության ու ոգեշնչման շրջան պիտի ապրեն Հայաստանում, քանի որ այս այցելություններն իրենց զորավոր կնիքը պիտի դնեն նրանց հոգիների վրաª հնարավորություն ընձեռելով հաղորդ դառնալ հայրենի երկրի հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին, անձնապես տեսնել, ապրել ու զգալ այն ամենը, ինչ սովորել են իրենց դպրոցներում: Անդրադառնալով հայ ժողովրդի գեղեցիկ և լուսավոր ապագայի կերտման գործում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կարևոր առաքելությանը` Վեհափառ Հայրապետն իր խոսքում կարևորեց Սփյուռքի և Հայաստանի երիտասարդների միջև ամուր կապն ու համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց նաև, որ յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ պետք է սերտորեն կապված լինի Հայաստանի հետ, քանի որ Հայրենիքն է համայն հայության գոյության և լինելության հիմքն ու երաշխիքը:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել երիտասարդներին` մաղթելով, որ Տիրոջ ամենակարող Աջը հովանի լինի նրանց իրենց հետագա կյանքի և գործունեության ընթացքում:

Նույն օրը երիտասարդները Մայր Տաճարում ներկա են գտնվել Պատարագի սրբազան արարողությանը, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում