Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ներկայիս դրությամբ Սիրիայում է գտնվում Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 2000 զինյալ: Նրանք տեղակայված են Սիրիայի քրդական քաղաքներում և վերահսկում են տեղի հանգուցակետերը:
Բացի այդ, նշվում է, որ Ասադի բանակից հեռացած 650 քուրդ զինծառայողներ որոշակի ուսուցում են անցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլում, որից հետո ուղարկվել են Սիրիայի քրդական քաղաքներ:
Սիրիական կողմը Դամասկոսի պայթյունի (որին զոհ գնաց 4 բարձրաստիճան անձ) կազմակերպման պատասխանատվությունը դրել է Թուրքիայի վրա և այժմ ցանկանում է նրան դժվարին վիճակի մեջ դնելու համար օգտագործել PKK-ի խաղաքարտը:








































