Թուրքական օդուժի ռազմափոխադրման ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 զինվորական, վիրավորվել 7-ը: Վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան` Հակյարի գավառում: Ըստ նախնական տվյալների` վթարի պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է:
Հակյարիում, ինչպես նաև Իրաքի սահմանամերձ այլ տարածքներում, տեղակայված է թուրքական զորք: Նրանք Քրդական աշխատավորների կուսակցության դեմ իրականացնում են օպերացիա:










































