Սիրիայի փախստականների թուրքական երկու ճամբարներում կիրակի օրը բախումներ են տեղի ունեցել փախստականների և թուրքական ոստիկանության միջև: Նախնական տվյալների համաձայն` զոհվել է երկու մարդ:
Թուրքական կողմի տեղեկությունների համաձայն` Քիլիս գավառում իրավապահների ներկայացուցիչները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել քարերով զինված փախստականների դեմ:
Անկարգությունների պատճառը եղել է փախստականներին ջրով, սննդամթերքով և փողով վատ ապահովելը: Սիրիացիները պնդում են, որ թուրք ոստիկանները իրենց հետ նույնքան վատ են վարվում, որքան Բաշար Ասադի զորքերը: Որոշ փախստականներ լքել են ճամբարները և վերադարձել Սիրիա:
Թուրքիայում այս պահի դրությամբ ապաստան են գտել 40 հազար սիրիացի փախստականներ: Նրանք տեղակայված են սիրիա-թուրքական սահմանի երկարությամբ` տասը ճամբարներում:










































