Սեպտեմբերի 7-ին կայանալիք BMI Urban մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Մրայա Քերին կարժանանա BMI Icon մցանակին:
Atlanatblackstar-ը հաղորդում է, որ մրցանակը տրվում է այն արտիստին, ով քաղաքային երաժշտության մեջ իր ազդեցությունն է ունեցել մի քանի սերունդների վրա: Broadcast Music ընկերությունը ներկայացնում է ավելի քան 500000 երգահանների, երաժիշտների և երաժշտություն թողարկողների:
Նախկինում այս մրցանակին են արժանացել Ջեյմս Բրաունը, Ալ Գրինը և Jackson 5-ը:











































