Արժույթի միջազգային հիմնադրամը տեղեկացրել է Բրյուսելին, որ այլևս չի մասնակցի Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործընթացին: Այս մասին հաղորդել է «Շպիգել» շաբաթաթերթը:
Թեմայի շուրջ պաշտոնական մեկնաբանությւոններ դեռևս չկան:
«Այս դեպքում Հունաստանը կսնանկանա արդեն սեպտեմբերին»,- նշում է պարբերականը:
Ներկայումս երեք խոշոր վարկատուները` ԵԿԲ-ն, ԱՄՀ-ն և Եվրակոմիտեն զեկույց են պատրաստում Աթենքի ստանձնած պարտականությունների կատարման վերաբերյալ: Արդեն ակնհայտ է, որ Հունաստանը մինչև 2020-ը չի կարող պետական պարտքը նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 120%-ը:









































