Շաբաթ օրը 15 մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են Ֆիլիպինների արևելքում` Բիլիրան գավառում տեղի ունեցած ավտոճանապարհային վթարի հետևանքով: Այդ մասին այսօր հայտնել են երկրի իրավապահ մարմինները:
Ավտոբուսը, որում 28 մարդ է եղել, անհայտ պատճառով դուրս է եկել ճանապարհից ու շրջվել: 13 մարդ տեղում մահացել է, ևս երկուսը մահացել են հիվանդանոցի ճանապարհին: Նախնական տվյալների համաձայն` վարորդը չի կարողացել կառավարել մեքենան:









































