Costa Concordia-ի նավաբեկման գործով նախնական դատալսումը նշանակվել է հոկտեմբերի 15-ին:
Դատական լսումները հետաձգվել են, քանի որ գործընթացի մասնակիցները պետք է ուսումնասիրեն «սև արկղերի» ձայնագրությունների փորձաքննության նյութերը:
Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի փաստաբան Բրունո Լեպորատին պնդում է, որ «սև արկղերի» տվյալներն ապացուցում են իր պաշտպանյալի տարբերակը: Ավելի վաղ Սկետինոն հայտարարել էր, որ նավը կղզուն մոտեցնելու իր որոշումը փրկել է ավելի շատ մարդկանց կյանք, քան եթե նա տարհանման հրաման տար:
Հիշեցնենք, որ համաձայն ինքնագրերի տվյալների` նավի կապիտանը որոշ ժամանակ հեռացել է նավի ղեկավարումից, ինչի պատճառով էլ ուղևորներին տարհանման հրաման են տվել նրա ենթակաները:
Նավաբեկության հետևանքով զոհվել էր 32 մարդ: Սկետինոյի գործով դատավարությունը պետք է սկսվեր հուլիսի 21-ին:








































