Կիպրոսի դատարանը ձերբակալել է Ռուսաստանի 25-ամյա քաղաքացի Դմիտրի Զուբախին, ով ԱՄՆ-ում մեղադրվում է 2008թ. Amazon.com կայքի վրա իրականացրած DDoS հարձակման համար: Հարձակման հետևանքով խոշորագույն ինտերնետ խանութի հաճախորդները մի քանի ժամ կտրված են եղել ծառայությունից:
Բացի Amazon.com-ից` Զուբախը և նրա հանցակիցները փորձել են ցանցահենային հարձակման ենթարկել նաև այլ կայքեր, ինչպիսիք են` eBay.com-ը և priceline.com-ը:
Ցանցահենը նաև մեղադրվում է 28 հազար վարկային քարտերի տեղեկատվությունը գողության համար:
Ռուս ցանցահենին սպառնում է մինչև 27 տարվա ազատազրկում և մինչև կես միլիոն դոլարի տուգանք: ԱՄՆ դաշնային դատարանի դատավոր Ջենի Դունկանը ողջունել է ձերբակալությունը և հայտարարել, որ կասկածյալը չէր կարող անվերջ թաքնվել:









































