Թոնի Ռոբինսի թրեյնինգի ընթացքում ածուխների վրայով քայլելու հետևանքով 21 մարդ այրվածքներ է ստացել, ընդ որում` նրանցից չորսը հոսպիտալացման կարիք է ունեցել: Կիրակի այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Թոնի Ռոբինսը, որը համարվում է ամենաահաջող գործարարներից մեկը, չորսօրյա թրեյնինգներ է անցկացնում Սան-Խոսեում: Մասնակիցները այրվածքներ ստացել են դռեևս հինգշաբթի:
Ինչպես հայտնել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը` մասնակիցները կրակ վառելու թույլտվություն են ունեցել: Ածուխի վրայով քայլելու դրվագի ժամանակ այնտեղ են եղել բուժաշխատողներն ու հրշեջ աշխատակիցը:
Ռոբինսի տեսության համաձայն` ածուխների վրայով քայլող մարդը հասկանում է, որ աշխարհում չկա ոչինչ, որ մարդը չկարողանա հաղթահարել: Նրա ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ընկերությունը նման միջոցառումներ կազմակերպում է արդեն 30 տարի և միշտ աշխատում է մասնակիցների համար անվտանգության ամենաբարրձր մակարդակն ապահովել:










































