Սաուդյան Արաբիայի միապետը ենթականերին կոչ է արել նյութապես օգնել տուժած սիրիացիներին:
Աբդալ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը հայտարարել է, որ տուժած սիրիացիներին օգնելու համար նվիրատվությունների հավաքման ակցիան արդեն սկսվել է:
Ինչպես հաղորդում է РИА «Новости» գործակալությունը` «Արքա Աբդալ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը հրամայել է անմիջապես սկսել Սիրիայի եղբայրների օգնությանն ուղղված համազգային ակցիան»:
Նշվում է, որ այդ ակցիան կսկսվի հուլիսի 23-ին` թագավորության բոլոր շրջաններում:






































