Իրանը սպառնում է «հարձակվել Թել-Ավիվի վրա», եթե Իսրայելը հարված հասցնի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը ` մեջբերելով իրանցի բարձրաստիճան հոգևոր սպասավորի:
«Նրանք չեն համարձակվի քանդել մեր միջուկային կենտրոնները, քանի որ շատ լավ գիտեն, որ ցանկացած քայլ ընդդեմ Իսլամական Հանրապետության, նրանց կստիպի զղջալ այդ մասին»,- հայտարարել է Սաիդ Ռեզան:
Այս մեկնաբանությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Իսրայելը Իրանին և նրա դաշնակից «Հեզբոլահին» մեղադրել է Բուլղարիայում տեղի ունեցած ահաբեկչության համար, որի արդյունքում սպանվել է 10 իսրայելցի: Նրանք հերքել են իրենց մասնակցությունը այդ ահաբեկչությանը:











































