63-ամյա արքայազն Չարլզը միջնակարգ դպրոցում իրեն ծաղրի առարկա է դարձրել: Նա իրեն փորձել է սարդ-մարդու դերում և շատ զվարճացրել կնոջը՝ Կամիլային ու աշակերտներին: Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը:
Արքայազնը փորձել է բարձրանալ հատուկ հարմարանքներով ուսումնամարզական պատի վրայով: Բրիտանական Sun-ի փոխանցմամբ՝ նրա մարզական փորձը կատարվել է Ջերսի կղզում: Չարլզը նույնիսկ հանել է պիջակը, ինչն էլ տարօրինակ և զվարճալի է եղել:
«Նա պարզապես ցույց է տվել փորձելու իր ցանկությունը»,-արքայազնի արարքը մեկնաբանել է դպրոցի տնօրենը:
Հիշեցնենք, որ մայիսին Չարլզը փորձել էր դի-ջեյի, իսկ ավելի վաղ՝ եղանակի տեսության մեկնաբանի դերերը:











































