Հուլիսի 21-ին, ժամը 01:22-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի երևանյան խճուղում` «Մաքս օյլ» բենզալցակայանի տանիքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ այրվում է բենզալցակայանի գովազդային վահանակը` 1 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել է` 01:50-ին:











































