Այսօր՝ հուլիսի 21-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում:
Ոստիանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ժամը 14.45-ից մինչև ժամը 15.15-ը՝ շուրջ 30 րոպե, կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները:










































