Բրիտանական ոստիկանությունը Հիթրոու օդանավակայանում հազարավոր կեղծ օլիմպիական դրոշ է առգրավել:
Ոստիկանության տվյալներով` սպիտակ ֆոնի վրա օլիմպիական օղակներով շուրջ 10 հազար դրոշները բրիտանական մայրաքաղաք են բերվել Չինաստանից: Մաքսային վերահսկողության ծառայության աշխատակիցները դրոշների խմբաքանակը, ստուգման նպատակով, ուղարկել են լոնդոնյան խաղերի կազմկոմիտե: Վերջինս հաստատել է, որ դրոշները կեղծ են:
Itar-Tass-ի փոխանցմամբ` 100 հազար ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ արտադրանքը կոչնչացվի: Ոստիկանության տվյալներով` ներկրող ընկերությունը չի իմացել, որ այդ դրոշները վկայագրված չեն:











































