ԱՄՆ-ում այսօր նշում են վնասակար սննդի օրը: Անգամ ամենատարածված ուտելիքը` հոթ-դոգը կամ հացով նրբերշիկը, պատկանում է «աղբամանային մթերքների» շարքին: Ամերիկացիների 60 %-ը տառապում է ավելցուկային քաշից: Ըստ գիտնականների` եթե այսպես շարունակվի, ապա 2015 թ. ԱՄՆ քաղաքացիների 75 %-ը կհայտնվի ծանրքաշայինների կարգում:
«Որոշների համար ամեն օր է վնասակար սննդի օր, իսկ մյուսների համար այդ օրը հնարավորություն է ընձեռում առանց մեղքի զգացման օգտվել այն ուտելիքներից, որոնք սովորաբար վնաս են պատճառում»,- նշում են տոնի մասնակիցները: Նրանք կոչ են անում գոնե այսօր ուտել ֆրի և խմել կոկա-կոլա: Նրանց հետ ոչ բոլորն են համաձայն` հիշեցնելով, որ դա վնասում է սեփական առողջությունը:










































