Այսօր` հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:00-ի սահմաններում էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին հայտնել են, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, News.armeniatv.com-ին հայտնել է, որ հիվանդանոց է մեկնել Ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ-քննչական խումբը, էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնել է, որ օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխված անձը 49-ամյա Պարույր Ենոքյանն է, ում հիվանդանոց են տեղափոխել Ավանեսովի 24 շենքի 3-րդ բնակարանից:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ Պ.Ենոքյանը բնակվում է միայնակ, չնայած կին և երեխաներ ունի: Նա զանգահարում է աղջկան և տուն կանչում և մինչ աղջիկը կգար տուն նա ածելիով կտրում է իր կոկորդը: Աղջիկը գալով տուն հայտնաբերում է հորը արնաքամ վիճակում և շտապ տեղափոխում Էրեբունի բժշկական կենտրոն:
Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել են որ Պ. Ենոքյանը հակումներ է ունեցել խմիչքի նկատմամբ, ինչն էլ պատճառ է դարձել, որ ընտանիքի անդամները լքեն նրան:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:









































