Իսպանական մամուլի տեղեկացմամբ` երկրի ազգային հավաքականի պաշտպան Խորդի Ալբան իր թիմը չի համարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ֆավորիտ:
«Մրցաշարին մասնակցող բոլոր 16 թիմերն ունեն հավասար հնարավորություններ: Այդ պատճառով ֆավորիտներ չկան: Իհարկե, մենք հավատում ենք, որ կկարողանանք հաղթահարել խմբային փուլի արգելքը: Բայց դրան կարելի է հասնել միայն խաղադաշտում: Ցանկանում ենք ոսկե մեդալներ նվաճել: Գիտենք, որ դժվար է լինելու, բայց դա թիմի համար առաջնային նպատակ է»,- հայտարարել է Ալբան:






































