ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևի վրա Ռուսաստանի վետոյից հետո պաշտոնական Փարիզը պատրաստվում է ԵՄ-ի միջոցով ավելացնել ճնշումը Դամասկոսի նկատմամբ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը հուլիսի 23-ին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կմեկնի Բրյուսել ԵՄ արտգործնախարարների նիստին, որտեղ հանդես կգա Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներն ավելացնելու օգտին:
«Հանդիպման մասնակիցները կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը ՄԱԿ-ի ԱԽ քվեարկության արդյունքների լույսի ներքո,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բերնար Վալերոն:- Հաշվի աժնելով իրադրության զարգացումը, հավանություն կտրվի պատժամիջոցների նոր փաթեթին»:
Ֆրանսիացի դիվանագետի խոսքերով՝ կավելացվի Բաշարի շրջապատող անձնանց թիվը, որոնց անունները կներառավեն ԵՄ «սև ցուցակում», ինչպես նաև կքննարկվի Սիրիային զենք տրամադրելու վրա էմբարգո դնելու հարցը: Որոշ տեղեկությունների համաձայն «սև ցուցակում» կներառվի ևս շուրջ 25 մարդ: Այս պահին այդ ցուցակում հաշվվում է 129 ֆիզիկական անձ և 50 ձեռնարկություն և վարչական մարմին:









































