Ռուսական կողմը Սիրիայի համար վերանորոգված Մ-25 ուղղաթիռները և ՀՀՊ տեխնիկան կուղարկի ավելի ուշ, երբ այդ երկրում իրավիճակը կարգավորվի: Այս մասին հաղորդում Interfax-ը՝ վկայակոչելով ռուսական ռազմադիվանագիտական աղբյուրը:
«Ուղղաթիռների մատակարարման ժամկետները տեղափոխելու որոշումը պայմանավորված է երկրում ռազմաքաղաքական իրավիճակի սրմամբ, որն առաջացել է ահաբեկչությունից հետո (որի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մի քանի բարձրաստիճան սիրիացի զինհրամանատարներ), ինչպես նաև ընդդիմության կողմից մարտական գործողությունների ակտիվացման հետ: Այդ պայմաններում իշխանությունները չեն կարող ապահովել ուղղաթիռների անվտնագ ընդունումը»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքերով՝ ուղղաթիռները և ՀՀՊ տեխնիկան կտեղափոխվեն Սիրիա, երբ այնտեղ իրավիճակը կայունանա:
Գործակալության աղբյուրը նշել է, որ 2007-2008թթ. կնքված պայմանագրերի համաձայն՝ ընդհանուր առմամբ Սիրիայի համար վերանորոգվել է 20 Մի-25 ուղղաթիռ:








































