Եմենում տեղի ունեցած բախումների ժամանակ երեկ հարձակման է ենթարկվել BBC-ի աշխատակիցը: Ծեծի է ենթարկվել լրագրող Աբդ Ալ-Ղուրաբը, տուժել է նաև օպերատոր Մուհամադ Ումրանը, որից հարձակվողները խլել են ժամացույցը և բջջային հեռախոսը: Երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, հարձակվողներին հաջողվել է փախչել:
BBC-ն արդեն դատապարտել է այս հարձակումը` հայտնելով, որ բողոք է ներկայացնելու Եմենի իշխանություններին:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Եմենում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում արդեն կան սպանվածներ և վիրավորներ: