Լիտվայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը հայտարարել է, որ տեղական Հողագործների մրցույթը Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայից կարևոր է:
Իր կարծիքը նա Հողագործների մրցույթի վերաբերյալ հնչեցրել է Դոտնուվում մեկնարկած մրցության ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Լիտվացիների համար հողը սրբություն է, ևւ հողագործությունը մեզ համար հավասարազոր է սրբազան ծեսի: Այդ պատճառով ես կարող էի ասել, որ Հողագործների մրցությունն այսօր մեզ համար ավելի կարևոր է, քան, օրինակ, Լոնդոնյան Օլիմպիադան»,- Կուբիլյուսի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Մրցույթը Լիվայում անցկացվում է 15-րդ անգամ: 2012թ. մրցույթներին մասնակցում է 30 մասնագետ:
Լոնդոնի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:











































