Մյունխենի դատախազությունը մեղադրանք կառաջադրի «Ֆորմուլա-1»-ի համասեփականատեր Բեռնի Էքլսթոունին ` կաշառք տալու գործի շրջանակում: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը` հղում կատարելով անանուն աղբուրներին:
Թերթի տվյալներով` դատախազները հարցաքննում են վկաներին, ու գլխավոր վկան` գերմանական BayernLB բանկի նախկին թոփ-մենեջեր Գերհարդ Գրիբկովսկին, արդեն վկայություններ է տվել:
Նախկին բանկիրը հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ Էքլսթոունը իրեն կաշառք է տվել, որ ամրապնդի իր դիրքերը «Ֆորմուլա-1»-ում:
Կաշառքները կազմել են 44 մլն դոլար: Անձամբ Գրիբկովիչը դատապարտվել է ութուկես տարվա ազատազրկման այդ գումարները վերցնելու ու «Ֆորմուլա-1»-ի վաճառքի ժամանակ բաժնետոմսերի հետ կապված խարդախությունների համար, որոնք պատկանել են BayernLB-ին:
Էքլսթոունի գերմանացի փաստաբանները փորձում են խուսափել մեղադրանքներից` պնդելով, որ Գրիբկովսկին 44 մլն դոլար է ստացել շորթման միջոցով:









































