Վերջերս Facebook սոցիալական կայքում հասարակական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ լայնածավալ ստատուս-հոդվածներով հանդես եկող Երևան քաղաքի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հորդորում է չզարմանալ իր ֆեյսբուքյան ստատուսների գրագիտության վրա:
Այսօր ոստիականությունում կազմակերպված հանդիպմանը լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ լուրեր կան, թե փոխոստիկանապետին թելադրում են ֆեյսբուքյան երկարաշունչ ստատուսները, փոխոստիկանապետը արձագանքեց հետևյալ կերպ. «Մի՛ զարմացեք, ոստիկանությունում բավական գրագետ մասնագետներ կան: Եկեք մի օր նստենք, խոսենք, և դուք կհասկանաք մարդու գրագիտության աստիճանը»:











































