Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ մեկնելու է լատինաամերիկյան շրջագայության, որի շրջանակներում այցելելու է Կոլումբիա, Արգենտինա, Ուրուգվայ և Պերու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մամեդյարովի լատինաամերիկյան շրջագայությունը մեկնարկելու է Կոլումբիայից, ուր նա կժամանի հուլիսի 23-ին: Լատինական Ամերիկայում ունենալիք հանդիպումներում Մամեդյարովը քննարկելու երկկողմանի քաղաքական ու տնտեսական համագործակցության հեռանկարները: Այդ այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև գործարար ֆորում:
Հուլիսի 31-ին էլ Մամեդյարովը մեկօրյա այցով մեկնելու է Փարիզ, ուր հանդիպելու է իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ:









































