Տաջիկստանում դեռահասների կատարած հանցագործությունների թիվը 1 տարում աճել է 22 տոկոսով: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` այս մասին հաղորդում է երկրի ՆԳՆ-ն:
Այս տարվա 6 ամիսների ընթացքում դեռահասները կատարել են 343 հանցագործություն, ընդ որում` սպանություն, ավազակային հարձակում և գողություններ:
Տաջիկստանի ՆԳ նախարարության տվյալներով` երեխաներն ավելի շատ իրավախախտումներ կատարում են մայրաքաղաքային շրջաններում:
Հանցագործությունների կտրուկ աճը մասնագետները կապում են գործազրկության, աղքատության, կրթության ցածր մակարդակի հետ:









































