Գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը (Վրաստան) Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող օփենում 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և ընթանում է երկրորդ տեղում:
Վերջին տուրից առաջ Բագատուրովը միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովից:
Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) վաստակել է 5 միավոր:








































