Monday, 22 06 2026
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին

Ֆրանսիայի Ստորին պալատը ընդունել է 2012թ. բյուջեի փոփոխությունները

Ֆրանսիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի Ստորին պալատը) այս գիշեր ընդունել է ընթացիկ տարում բյուջեում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց` նախատեսվում է հարկահավաքության բարձրացում` 7.2 մլրդ եվրոյով, և պետական ծախսերի կրճատում` 1.5 մլրդ եվրոյով:

Տվյալ փաստաթուղթը, որի քննարկման համար պահանջվել է 4 օր, չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի` հասարակական մեծ հնչողություն ձեռք բերած բարեփոխումների մեծ մասը:

Փոփոխություններին կողմ են եղել ձախ ուժերը ներկայացնող պատգամավորները, որոնք Ազգային խորհրդում իշխող մեծամասնություն են կազմում: Աջ հայացքների հարող «Ժողովրդական շարժման աջակցության միության» անդամներն ու կենտրոնամետները դեմ են քվեարկել փոփոխություններին:

Օրինագիծը քննարկելիս հատկապես վեճեր են ծագել ԱԱՀ-ի դրույքի շուրջ, որը այս տարվա հոկտեմբերին ծրագրվում էր ավելացնել 19.6 -ից մինչև 21.2 տոկոսով: Այդկերպ հանրապետությունը աշնանը կհամալրեր այն երկրների թիվը, որտեղ պետական հարկերի ստանդարտ տոկոսադրույքը ամենաբարձրն է:

Սարկոզիի օրոք կատարված այս բարեփոխումը կոչված էր փոխհատուցելու այն սոցիալական հատկացումները, որոնք նախկինում վճարում էին ձեռնարկությունները, սակայն այժմ, սոցիալիստների կամքով, ԱԱՀ-ն չի բարձրանա:

Ձախերը չեղյալ են հայտարարել Սարկոզիի օրոք ընդունված` արտաժամյա աշխատող մարդկանց տրվող սոցիալական ու հարկային արտոնությունները:

Այսպիսով` երկրի նորընտիր նախագահը կատարել է ներքին քաղաքականությանը վերաբերող իր նախընտրական խոստումների մի մասը:

Հաջորդ շաբաթ օրինագծի քննարկմանը ձեռնամուխ կլինի նաև Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում