Tuesday, 09 06 2026
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են

Հայությունն ունի ներուժ անհրաժեշտ պահին իրականացնելու սիրիահայության ներգաղթը հայրենիք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

-Պարո´ն Սեֆիլյան, ի՞նչ անհրաժեշտ քայլեր պետք է անի ՀՀ-ն, որպեսզի սիրիահայերը գան Հայաստան:

-Հայության խնդիրների ամբողջական և ժամանակին լուծումը պայմանավորված է առաջին հերթին մեկ գործոնով` հայկական պետության առկայությամբ: Բացառություն չէ նաև ներգաղթի կազմակերպման խնդիրը: Ներգաղթի օգնությամբ հնարավոր է ոչ միայն մասամբ մեղմել ՀՀ-ում առկա ժողովրդագրական խնդիրը, այլև ուծացումից փրկել Մեծ Մերձավոր Արևելքի, ի մասնավորի ֆիզիկական գոյությանը սպառնացող Սիրիայի հայությանը:

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կայացած պետություն չէ: Այն ի վիճակի չէ իրականացնելու ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն և, փաստորեն, չունի իրական միջազգային-իրավաքաղաքական սուբյեկտություն, ուստիև ի վիճակի չէ որևէ շոշափելի քայլ իրականացնելու սիրիահայությանը վերահաս աղետից փրկելու և իր հայրենիքում բնակեցնելու ուղղությամբ:

-Ո՞ր ոլորտներում են ամենաշատ անելիքները, մարդկանց համար ի՞նչ կենսապայմաններ առաջին հերթին պետք է ստեղծել:

-Կայացած հայկական պետությունը պետք է իր առանցքի շուրջ համայն հայության համախմբմամբ վարեր ինքնուրույն Հայաստանակենտրոն քաղաքականություն, ինչը հնարավորություն կտար Հայաստանը և հայությանը վերածելու աշխարհաքաղաքական գործոնի և որպես սուբյեկտ մասնակցելով միջազգային քաղաքական գործընթացներին` իր շահերին համապատասխան հասնելու առաջադրված ազգային նպատակների ու խնդիրների իրագործմանը:

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կառավարում է քրեաօլիգարխիկ` անձնական և կլանային շահերով առաջնորդվող վարչախումբը, որն իզորու չէ ինքնուրույն որևէ հայանպաստ գործողություն իրականացնելու, այդ թվում նաև բավարար կենսապայմաններ ապահովելու ՀՀ ներգաղթողների համար: Ավելին, այն նույնիսկ ի վիճակի չէ սահմանելու անհրաժեշտ անելիքներն ու առկա խնդիրները:

-Ըստ Ձեզ` սիրիահայերի բնակեցման համար ո՞ր տարածքներն են հարմար։ Օրինակ` ջավախահայերը դիմել են Վրաստանի նախագահին, որ թույլ տա սիրիահայերին բնակվելու Ջավախքում։Սա նորմա՞լ եք համարում։ Թե՞ Ջավախքում ջավախահայը պիտի բնակվի:

– Արտերկրում բնակվող և այլ երկրի քաղաքացի հանդիսացող ցանկացած հայ, մասնավորապես Սիրիայում բնակվող հայն իրավունք ունի վերաբնակվելու իր հայրենիքի ցանկացած մասում, և պետության սուրբ պարտականությունն է ապահովել այդ ցանկության իրականացումը:
Սակայն հայությունն այսօր ունի ներուժ` օժտված կազմակերպական, մարդկային և ֆինանսական ռեսուրսներով` անհրաժեշտ պահին իրականացնելու սիրիահայության ներգաղթն իր հայրենիք: Այս թեմայի վերաբերյալ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը առաջիկա օրերին մամուլի ասուլիս է հրավիրելու, որտեղ մանրամասն անդրադարձ կկատարվի քննարկվող խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում