Ամերիկյան Կոլորադո նահանգում Բեթմենի մասին Քրիստոֆեր Նոլանի եռերգության վերջին մասի` «Մութ ասպետը. լեգենդի վերածնունդը» պրեմիերայի ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Կասկածյալը ձերբակալված է: Քննիչները փորձում են պարզել` հանցագործը հանցակիցներ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Հանցագործը նախ արցունքաբեր գազ է արձակել, որից հետո անկանոն կրակ բացել:
Դեպքը տեղի է ունեցել Ավրորայի (քաղաքը մտնում է Դենվեր-Ավրորա-Բոուլդեր ագլոմերացիայի կազմում) առևտրային կենտրոնի կինոթատրոնում: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել է 50 մարդ:
Ականատեսների վկայությամբ` հանցագործը եղել է զրահապատ բաճկոնով և հակագազով:










































