Սիրիայի հետախուզական ծառայությունների ղեկավար Հիշամ Բախթիյարը մահացել է հուլիսի 18-ին ահաբեկչության ժամանակ ստացած վերքերից: Այս մասին հաղորդում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալքը:
Հիշեցնենք. հուլիսի 18-ի առավոտյան Դամասկոսի Ազգային անվտանգության շենքում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել են երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Զոհերի թվում են երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան և նրա տեղակալը՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի փեսա Ասեֆ Շաուկատը, ներքին գործերի նախարար Մուհամմադ Ալ-Շաարը, պաշտպանության նախկին նախարար Հասան Ալ-Թուրքմանին:










































