ZD Net-ի փոխանցմամբ՝ Չինաստանում օնլայն տեսանյութեր դիտողների թվաքանակը հունիսի վերջին հասել է 350 միլիոնի (վերջին 6 ամսում աճել է 25 միլիոնով), ինչն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում ամբողջ օնլայն պոպուլյացիան՝ 302 միլիոն:
China Internet Network Information Center-ի` «Ինտերնետի զարգացումը Չինաստանում» զեկույցի համաձայն՝ ինտերնետից օգտվողների թիվը երկրում հունիսի վերջին հասել է 538 միլիոնի՝ մեկ տարի առաջվա 485 միլիոնի համեմատ:
Չինաստանում մեծ կիրառություն է գտնում բջջային ինտերնետը: Բջջային ինտերնետից օգտվողների թիվը հասել է 388 միլիոնի, ինչն անցած տարվա ցուցանիշից 22 տոկոսով ավելի է: Բջջային ինտերնետից օգտվողները կազմում են Չինաստանի օնլայն պոպուլյացիայի 72 տոկոսը:
Դոմենային օգտատերերի թիվը Չինաստանում հասել է 8.73 միլիոնի, որից 3.98 միլիոնը՝ .cn տիրույթում: Internet Protocol version 6 հասցեների թվաքանակով Չինաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում՝ Բրազիլիայից և ԱՄՆ-ից հետո:
Բջջայինով գնումներ կատարողների թիվը հասել է 37,37 միլիոնի՝ վերջին 6 ամսում աճելով 59 տոկոսով:
Զեկույցի համաձայն՝ բջջային հեռախոսներով օնլայն տեսանյութեր դիտող չինացիների թիվը հասել է 100 միլիոնի:









































