Երկար տարիներ` սկսած 1966 թվականից, ամբողջ աշխարհն այսօր տոնում է Շախմատի միջազգային օրը (International Chess Day):
Այս տոնը նշվում է 1924 թ. հիմնադրված ՖԻԴԵ-ի որոշման համաձայն: Այս մասին տեղեկացնում է Calend-ը:
Խաղի անվանումը ծագում է պարսկերենից` շախ մատ` տիրակալը (շահ) մահացավ: Շախմատի հայրենիք է համարվում Հնդկաստանը: Այնտեղ 5-րդ դարում ստեղծվել է շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը: Ռուսաստանում շախմատները հայտնվել են 9-րդ (կամ 10-րդ) դարում:
Շախմատը սեղանի խաղ է՝ տախտակի վրա 32 ֆիգուրներով (16-ական սև ու սպիտակ ֆիգուրներով): Խաղի իմաստն այն է, որ հակառակորդի արքային մատ արվի։
Շախմատի միջազգային օրը հաճախ կազմակերպվում են շախմատի առաջնություններ:









































