«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մի խումբ երեխաներ պատրաստել են նոր տեսահոլովակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և «Արդարության առանցք» (Axis of Justice) հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանի Uneducated Democracy երգի հիման վրա:
15-18 տարեկան դեռահասները կարողացել են ստանալ երգի բառերին համահունչ, համակարգչային գրաֆիկական դիզայնով պատրաստված հետաքրքիր տեսահոլովակ:
Ի դեպ, Սերժ Թանկյանը 2011 թ. Հայաստան կատարած այցի ժամանակ այցելել է նաև «Թումո» ու հանդիպել երեխաների հետ, ելույթ ունեցել օգոստոսի 14-ին՝ ի պատիվ կենտրոնի բացմանը հրավիրված բացօթյա անվճար համերգին:
2011 թ. բացված «Թումոն» արտադպրոցական ուսումնական կենտրոն է, որտեղ 12-18 տարեկան դեռահասներին մատուցվում են անիմացիայի, համակարգչային խաղերի ստեղծման, կայքերի մշակման և թվային մեդիայի անվճար դասընթացներ: Կենտրոնը կառուցվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ:






































