Տնտեսական ակտիվության դանդաղ գործընթացը բացասաբար է ազդում ԱՄՆ նախագահի վարկանիշի վրա: Համաձայն New York Times-ի և CBS News-ի վերջերս անցկացրած հարցումների` մասնակիցների 55 %-ը հավանության չի արժանացնում Սպիտակ տան ներկայիս ղեկավարի տնտեսական քաղաքականությունը: Արդյունքում Օբամայի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողների թիվն ավելացել է` հասնելով 48%-ի:
Հուլիսի կեսերին անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ առավել առաջնային խնդիր է գործազրկությունը: Պարզվել է, որ հանրապետականների առաջնորդն այս ոլորտին վերաբերող հարցերը պատրաստ է ավելի արդյունավետ լուծել, քան Սպիտակ տան ներկայիս ղեկավարը: Օբաման գերազանցում է Ռոմնիին արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող հարցերում:









































