«Ներկայիս Ռամադանը անխոս մթագնել է Կազանում տեղի ունեցած ցինիկ և դաժան ահաբեկչական գործողությունը: Չնայած այդ ամենին` մենք ուրախությամբ ենք դիմավորում Ռամադանը, որպեսզի Բարձրյալին ավելի անկեղծ ու ուժգին խնդրենք հանգստություն և խաղաղություն պարգևել մեր երկրին». այսպես է դիմել հավատացյալներին Ռուսաստանի մուֆթիների խորհրդի շեյխ Ռավիլ Գայնդուտին:
Նրա խոսքով` Ռամադանի օրերին յուրաքանչյուր հավատացյալ «հնարավորություն ունի դառնալու ավելի բարեպաշտ և շռայլ, ազատվելու կուտակած մեղքերից` ավելի մոտենալով Բարձրյալին»:










































