«Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա կոլեգիայի նիստ, որին մասնակցելու է նաեւ Աերժ Սարգսյանը»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները չեն բացառում, որ նիստը կարող է ավարտվել նշանակալի իրադարձությամբ, զբաղեցրած պաշտոնից կարող է ազատվել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Երեկ երեկոյան դրությամբ, մեր աղբյուրների գնահատմամբ, այդ պաշտոնանկության հավանականությունը հիսուն-հիսուն էր: Եթե նույնիսկ Ներսիկ Նազարյանը չազատվի պաշտոնից, ապա կոլեգիայի նիստի ժամանակ նա կենթարկվի սուր քննադատության: Թե ինչով է պայմանավորված ոստիկանապետ Նազարյանի հնարավոր պաշտոնանկությունը, երեկ դեռ հայտնի չէր»:










































