Արցախի Հանրապետության նախագահական ընտրություներին որպես դիտորդ ՀՀ Ազգային ժողովից մասնակցում է 9 պատգամավոր՝ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ), Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Խաչատուր Քոքոբելյանը («Ժառանգություն» խմբակցություն), Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ), Կարինե Աճեմյանը (ՀՀԿ) և Ռուբեն Գևորգյանը (ԲՀԿ)։
Emedia.am-ի փոխանցմամբ`պատվիրակության հետ միասին Արցախում է գտնվում նաև ՀՖՖ նախագահ, «Հարսնաքարի» դեպքից հետո պատգամավորի մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև Առաքել Մովսիսյանը (Շմայսը)։











































