Մեծ Բրիտանիան կմշակի Սիրիայում դիտորդական առաքելությունը 30 օրով երկարաձգելու որոշում: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ որոշման երկու նախագիծ կար: Դրանցից մեկը ռուսականն էր` ըստ որի պետք է երկարացնել դիտորդական առաքելությունը երեք ամսով, իսկ մյուսը արևմտյանն է, որը ի պատժամիջոցների սպառնալիքներ է նախատեսում:
Այսօր՝ ավելի վաղ, Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի վերաբերյալ արևմտյան որոշման ընդունումը:
Բացի երկու դեմ ձայներից՝ որոշման օգտին քվեարկել է 11 ներկայացուցիչ, իսկ 2-ը ձեռնպահ են մնացել: Դրանից հետո պարզ է դարձել, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ից հանել է իր առաջադրած նախագիծը:










































