Միջազգային հումանիտար կազմակերպությունների երեք աշխատակիցները, որոնց առևանգել էին Արևմտյան Աֆրիկայում տասը ամիս առաջ և բաց էին թողել չորեքշաբթի, ժամանել են Բուրկինա-Ֆասո:
Իսպանիայի երկու քաղաքացիների և մեկ իտալացու գերի են վերցրել Ալժիլի հարավում տեղակայված փախստականների ճամբարի մոտ:
Հայտնում են, որ նրանցից մեկի ոտքին հրազենային վերք կա: Նրանց ազատ արձակելու պայմանների մասին ոչինչ հայտնի չէ:











































