РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի Բուշեհրի ատոմակայանն իր 100 տոկոս հզորությամբ կսկսի գործել այս տարվա օգոստոսին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռուսական Атомстройэкспорт ընկերության ներկայացուցիչ Վալերի Լիմարենկոն:
Ռուսաստանի ու Իրանի կառավարությունների միջև Բուշեհրի ատոմակայանի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 25-ին, իսկ 1995 թվականի հունվարին կնքվել է ատոմակայանի առաջին էներգաբլոկի կառուցման ավարտի մասին պայմանագիրը: Բուշեհրի ատոմակայանի ֆիզիկական գործարկումը գրանցվել է 2010 թվականի օգոստոսի 21-ին: Ներկա դրությամբ ատոմակայանն աշխատում է իր հզորության 75 տոկոսի չափով:











































