Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաղը՝ ժամը 17.30-ին կհրապարակի Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան
Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
ՀԱԿ ակտիվիստներն ու փաստաբան Ստեփան Ոսկանյանը դատարանում այսօր ավարտել են իրենց պաշտպանական ճառերի և ռեպլիկների հրապարակումը և մեղավոր չեն ճանաչել իրենց առաջադրված մեղադրանքում:
Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Նշենք, որ մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը դատավորին խնդրել է Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման:










































