Անգլիայի բանկի ղեկավար Մերվին Քինգը նամակ է ուղարկել աշխարհի առաջատար երկրների ԿԲ-ների ղեկավարներին` ներառյալ Ռուսաստանին: Նա հանդես է եկել նախաձեռնությամբ` սեպտեմբերի 9-ին Շվեյցարիայում հրավիրել հատուկ հանդիպում` քննարկելու համար համաշխարհային տնտեսության համար առանցքային լոնդոնյան միջբանկային դրույքի` Libor (London Interbank Offered Rate)-ի հարցը:
Ինչպես այսօր հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, ենթադրվում է, որ Libor բարեփոխումը կիրականացվի Բազելի միջազգային հաշվարկների բանկի (Bank for International Settlements, BIS) կողմից:
Libor-ը ամբողջ աշխարհի ֆինանսական շուկայի խորհրդանիշն է, որի ծավալը հասնում է 800 տրլն դոլարի:
Անցած ամիս բրիտանական Barclays բանկը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից տուգանվել էր 450 մլն դոլարով: Պատճառը կատարած խարդախություններն էին Libor-ի հաստատման ժամանակ: Հետաքննություն է ընթանում ևս մի քանի բանկերի նկատմամբ, որոնք նույնպես կարող են առչնություն ունենալ այդ անօրինական գործողություններին: