Monday, 15 06 2026
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները

Սադոյանի փոխաբերականն էլ ուրիշ է

Կիրակի օրը www.1in.am-ին տված հարցազրույցում Արշակ Սադոյանը դարձյալ խոսել էր «մազութից»: «Խուսափում են իրենց գործած սխալներից… ինչ խավար, ինչ մազութ», – ասել էր Ա.Սադոյանը` նկատի ունենալով նախկին իշխանություններին: Մի կողմ թողնելով «մազութի թեման» վերակենդանացնելու Սադոյանի փորձերի դրդապատճառները` մի քանի փաստ հիշատակենք այս պատմության հետ կապված:

90-ականներին Ա.Սադոյանը այնքան ասաց «մազութ, մազութ», որ 1999թ. ԱԺ-ում ստեղծվեց մի ժամանակավոր հանձնաժողով` «1992-1999թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող» անվանմամբ: Հանձնաժողովի իրական նպատակը, սակայն, Հ.Բագրատյանի դեմ քրեական գործ հարուցելու համար հիմք նախապատրաստելն էր:

Այդ հանձնաժողովի կազմած հաշվետվությունը բաղկացած էր 59 դրվագներից, որոնցից 30-ը վերաբերում էին Հրազդանի ՋԷԿ-ի շինարարությանը:

Զարմանալին այն է, որ այդ 30 դրվագների վերաբերյալ հանձնաժողովը վերցրել էր հենց Հ.Բագրատյանի կողմից դատախազություն ուղարկված նյութերը, որոնց համաձայն` Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի ու Խոսրով Հարությունյանի վարչապետության օրոք շինարարության մեջ տեղի են ունեցել խախտումներ: Մազութի վերաբերյալ հանձնաժողովը ընդամենը 15 դրվագ է արձանագրել, որոնցից 2-ը դարձյալ Հ.Բագրատյանի վարչապետության ժամանակ հարուցված քրեական գործերին են վերաբերել:

Իսկ մազութի հետ կապված մնացած դրվագները այնքան անհեթեթ էին, որ Ռ.Քոչարյանի անմիջական շահագրգռվածության պարագայում անգամ Բագրատյանի դեմ քրեական գործ սարքելը չստացվեց: Այսպես, հաշվետվության մեջ, օրինակ, ասվում էր, որ 1992թ. հունվարին «Հայէներգոն» պայմանագիր է կնքել «Մարմարիկ» ձեռնարկության հետ 500 հազար տոննա մազութ ներկրելու մասին, բայց բերվել է ընդամենը 21 հազար 154, 5 տոննա մազութ: Այնուհետեւ նշվում է նաեւ, որ Հ.Բագրատյանը եղել է Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի պետը: Իրականում, սակայն, Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբները գլխավորել են վարչապետները, իսկ Հ.Բագրատյանը 1992թ. ՀՀ վարչապետ չի եղել: Կամ` գրված է, թե Բաթումով պետք է նավթ գար` 30 հազար տոննա, եկել է 5 հազար տոննա:

Մնացածի վերաբերյալ ենթադրել են, թե Բագրատյանը չարաշահումներ է արել (կոպիտ ասած` նավթը ծախել, փողը գրպանել է): Նախ` թիվը դարձյալ Բագրատյանի հետ կապ չունի, երկրորդ` կոնկրետ այդ նավթը կորել է Վրաստանում, եւ դրա դիմաց Վրաստանը 14 մլն դոլարի միջպետական պարտք է ստանձնել: Հանձնաժողովի հաշվետվության 59 դրվագներից 51-ը` «չարաշահումների» վերաբերյալ, բացարձակ անհեթեթություններ են եղել: Մյուսներն էլ վերաբերել են Բագրատյանից առաջ եւ հետո եղած վարչապետներին, սակայն հաշվետվությունում միայն Հ.Բագրատյանի անունն է նշվում: Օրինակ` զեկույցում ասվում է, որ 1997-1998թթ. Հրազդանի ՋԷԿ-ը «մեռած մազութ» անվան տակ վաճառել է 5734, 8 տոննա մազութ, որից 3224, 6 տոննան` էժան գներով: Այդ ժամանակ վարչապետը եղել է Ռ.Քոչարյանը, իսկ Հրազդանի ՊՇԷԿ-ի տնօրեն է եղել Մարատ Մարտիրոսյանը, ով 1999թ. ՀՅԴ-ից պատգամավոր ընտրվեց:

«Երբ ինձ դատախազություն կանչեցին, մազութի մասին հարց չտվեցին էլ: Ինձ հարցրել են` ճի՞շտ է, որ 3 մլն դոլար Թուրքմենստան ճամպրուկով փող եք տարել: Ասեցի` բա ինչո՞վ տանեինք, կոնտեյներո՞վ: Ասեց` իսկ ինչո՞ւ եք այդքան փող տարել, ասեցի` 53 դոլար/հազար խմ-ի դիմաց գնով գազ եմ բերել, պետք է տարեկան 100 մլն դոլար փող տայի, 3 մլն եմ տվել: Մյուս հարցն էլ այն էր, թե Հրազդանի ՊՇԷԿ-ը ինչո՞ւ եք սարքում: Ասեցի` հոսանքն արտադրվում է կամ ՋԷկ-ում, կամ ՀԷԿ-ում, կամ ԱԷԿ-ում: Քննիչը հարցրեց` մի քանի հատ ՀԷԿ-ը ավելի լավ չէ՞ր լինի: Ասեցի` այդ ՋԷԿ-ը սարքելու որոշումն ո՞ւմն է: Ասեց` Կարեն Դեմիրճյանինը: Այդ ժամանակ էլ Կ.Դեմիրճյանը ԱԺ նախագահ էր: Ասեցի` կանչի հենց Կ.Դեմիրճյանին ու հարցրու», – «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Հ.Բագրատյանը:

Սակայն այս ամենից հետո էլ մազութի վերաբերյալ իր պատկերացումները Ա.Սադոյանին հանգիստ չէին տալիս, եւ նա 2000թ. հունիսի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարում է, թե Հ.Բագրատյանը բաժին է ունեցել այն նավթից, որը ներկրվել է Բաթում` տեղի գործարանում վերամշակվելու եւ ՀՀ ներկրվելու նպատակով: Հ.Բագրատյանը զրպարտության համար դատի է տալիս Ա.Սադոյանին: Քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Սադոյանը դատախազությունում ասում է, թե Բագրատյանի հետ կապված ինչ-որ ասել է, փոխաբերական իմաստով է ասել: Ստորեւ ներկայացնում ենք Ա.Սադոյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը Հ.Բագրատյանին: Մնում է միայն զարմանալ, թե Ա.Սադոյանը ինչու է դարձյալ մազութը հիշատակում իր հարցազրույցներում:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում