Saturday, 13 06 2026
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է

«Դոդի Էդոյի» կողմից կնոջ ներկայությամբ դաժան ծեծի ենթարկված վարորդը ետ է վերցրել ցուցմունքը

Այս տարվա մայիսի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ «Դոդի Էդո» մականվամբ պետի կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարևանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի վարորդին դաժան ծեծի ենթարկելու դեպքին «Առաջին լրատվական»-ն արդեն անդրադարձել է: Սակայն պարզվում է` վարորդ` 37-ամյա Արկադի Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ Արկադի Գրիգորյանը ետ է վերցրել իր բողոքը, այդ իսկ պատճառով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերջինիս բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին (Դոդի Էդո), ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ ծեծողը Բաբայանը չի եղել:

Սակայն ըստ «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ «Դոդի Էդո» մականվամբ պետն է մայիսի 7-ին դաժան ծեծի ենթարկել միկրոավտոբուսի վարորդին՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար:

Նախ` նրան ծեծել են իր մեքենայում, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:

Ըստ ականատեսների՝ ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ է եղել նաև վարորդի կինը:

Ըստ որոշ այլ տեղեկությունների` Է. Բաբայանը այնտեղ չի եղել, պարզապես նրա հրահանգով իր մարդիկ են ծեծել վարորդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում